|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
2017 թվականի հուլիսի 22-ից ՀՀ արդարադատության նախարարության կողմից տրամադրվող միջազգային վավերացման (ապոստիլ) ձևաթուղթը կտրվի միայն անգլերենով:
«ՀՀ արդարադատության նախարարի 2000 թվականի օգոստոսի 10-ի թիվ 521 հրամանում փոփոխություններ կատարելու մասին» 334-Ն հրամանով կատարված այս փոփոխության արդյունքում քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինի նյութական և ժամանակային լրացուցիչ ռեսուրսներ ծախսել և հայալեզու ձևաթուղթը տալ նոտարական թարգմանության՝ այն «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» Հաագայի կոնվենցիային միացած երկրներ ներկայացնելու համար:
Արդարադատության նախարարություն