|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Երասխ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ բեռնատարը բախվել է գազալցակայանին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երասխ գյուղի Երևանյան խճուղու թիվ 12 հասցեում «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Մ. Կ., ծնված 1987 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազալցակայանի պարսպին և կողաշրջվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել բեռնատարից և հոսպիտալացվել Արարատ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, իրականացրել հովացման աշխատանքներ և հատել ՃՏՊ-ի հետևանքով վնասված ծառը: