|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր ժամը 18.01-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ահազանգ է ստացել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 3-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում են նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել Է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 3-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի չպարզված պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է «Մերսեդես Վիտո» մակնիշի 34 RS 757 պետհամարանիշով (վարորդ Պ. Խ.) ավտոմեքենային և դիմել փախուստի:
Լիբանանի Հանրապետության քաղաքացիներ Հ. Ա.-ն (ծնվ. 2002թ), Ն. Ա.-ն (ծնվ. 1999թ), Ս.-Կ. Ա.-ն (ծնվ. 1968թ), Ժ. Կ.-ն (ծնվ. 1954թ) և Ս. Է.-ն (ԱՄՆ քաղաքացի, ծնվ. 1962թ) տեղափոխվել են Սիսիան քաղաքի ԲԿ։ Բժիշկների կողմից տուժածների վիճակը գնահատվում է բավարար: