Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս օրերին Ամստերդամում ընթանում է միջազգային մեծ կոնֆերանս, որին մասնակցում են խաղային բիզնեսի ոլորտի ամենահայտնի և հեղինակավոր ընկերությունները: Բնագավառի ներկայացուցիչների այս հավաքը երկրորդն է աշխարհում, Լոնդոնի գործընկերային մեծ համաժողովից հետո:
Չորս օրվա ընթացքում աշխարհի տարբեր ծայրերից ժամանած ավելի քան 4000 պատվիրակներ մասնակցելու են ցուցահանդեսների ու շնորհանդեսների, լսելու են մոտ 100 ելույթներ, ներկայացնելու են սեփական ընկերության առաջարկները:
Ամենամյա խոշոր Amsterdam Affiliate Conference-ին կրկին մասնակցում է հայկական Վիվառո ընկերությունը՝ իր ՎիԲեթ միջազգային բրենդով: Խաղային բիզնեսի համաշխարհային էլիտայի կողքին Վիվառոն պատվով է ներկայանում իր արտադրատեսակներով և գործընկերային առաջարկներով:
Այցելուներին ընկերությունը գրավում է ոչ միայն բացառիկ ու շահավետ առաջարկներով, այլև գեղեցիկ և ինքնատիպ ձևավորված տաղավարներով:
Վիվառոն մեկ անգամ ևս պատվով է ներկայացնում Հայաստանը բարձր մակարդակի միջազգային հավաքին: