կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-15 19:43
Հասարակություն

Վիվառոն խաղադրույքներ է ընդունում ԱԺ ընտրությունների վրա

 Վիվառոն խաղադրույքներ է ընդունում ԱԺ ընտրությունների վրա

Ըստ  նոր սահմանադրության, Հայաստան նանցնելու է կառավարման խորհրդարանական համակարգի:

Ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին մասնակցում են 9 կուսակցություններ կամ կուսակցությունների դաշինքներ, որոն քպայքարում են նորխորհրդարանում մանդատ ունենալու համար:

Վիվառոն ընդունում է խաղադրույքներ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ և կարծում է, որ ձայների անհրաժեշտ քանակ կստանան և Ազգային ժողովում կհայտնվեն 4 կուսակցություններ կամ կուսակցությունների դաշինքներ, որի համար սահմանված է ընդամենը 1,008 գործակից:

Միաժամանակ Վիվառոյում քի չհավանական են համարում, որ օրենսդիր նոր մարմինը կձևավորեն 6-ից ավելի կուսակցություններ կամ դաշինքներ: Այս իրադարձության համար սահմանվել է 100 գործակից:

Ընտրություններում ամեն ինչ որոշում են հենց ընտրողները, որոնց թվի մասին արդեն տվյալներ են հրապարակվել: ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվն է` 2.564.244:

Վիվառոյի մասնագետները կանխատեսում են, որ ընտրողների նշված քանակից ընտրության կգնան 1,2 միլիոնից ավելի քաղաքացի (1,35 գործակից), սակայն այն, որ ընտրության մասնակիցների թիվը կգերազանցի 1,4 միլիոնը գնահատվում է 2,4 գործակցով:

Հատուկ խաղադրույք է սահմանված նաև անվավեր ճանաչված քվեաթերթիկների քանակի վերաբերյալ: Վիվառոյում հակված են այն կարծիքին, որ անվավեր քվեաթերթիկների թիվը կգերազանցի 52,500-ը (1,75 գործակից):

Սահմանված բոլոր խաղադրույքներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով: