Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ՝ մայիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 17։40-ի սահմաններում Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են Հրազդան քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Կարեն Հայրապետյանի վարած Ford մակնիշի և Մեծամոր քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Ալեքսանդր Բագիրյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևոր՝ Մեծամորի բնակիչ, 40-ամյա Արսեն Բագիրյանն ու վարորդներից Կ. Հայրապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Քանի որ վթարի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել էր, տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Գոռ Պետրոսյանն ու Վոլոդյա Մաթևոսյանը։
Վթարի փաստով Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: