|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Օգոստոսի 19-ին, ժամը 18.08-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ Արաբկիրի այգու մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ԱԻ արձագանքման խումբը:
Ժամը 19.19-ին հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1», իսկ 19.21-ին` «ԲԻՍ 2» աստիճան: Դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ:
Ժամը 19.57-ին դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.41-ին:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: