Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ երեկ ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Վազգեն Ժիրայրի Պողոսյանը:
Զինծառայողը Վայոց ձորի Հորբատեղ գյուղից էր: Հորդատեղի գյուղապետը` Գագիկ Սանդրոսյանը, Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ տղան արդեն 1,5 տարի էր, ինչ ծառայում էր:
«Զինծառայողի ընտանիքն անապահով է: Վազգենի հայրն ու մայրը հաշմանդամություն ունեն, անաշխատունակ են: Տղան երկու քույր ունի, երկուսն էլ ամուսնացած են: Տարիներ առաջ դժբախտ դեպք էր տեղի ունեցել` պատահաբար որսորդական հրացանով կրակել էին Վազգենի եղբոր վրա, ով մահացել էր: Ընտանիքը հիմա ծանր դրության մեջ է հայտնվել, չգիտեմ: Հույսը Վազգենի վրա էին դրել, որ գար, աշխատեր ու պահեր ընտանիքը...»,-ասաց Սանդրոսյանը: