|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունից հայտնում են, որ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ստացած քաղաքացիներին, ՀՀ Կառավարության որոշմամբ, կտրվի սոցիալական աջակցություն՝ միանվագ դրամական օժանդակության տեսքով:
Առաջին խմբի հաշմանդամություն կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում կտրամադրվի 3.000.000 ՀՀ դրամ.
Երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 2.000.000 ՀՀ դրամ.
Երրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 1.000.000 ՀՀ դրամ.
Զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին կտրամադրվի 5.000.000 ՀՀ դրամ:
Շահառուն կարող է դիմում ներկայացնել e-request.am միասնական հարթակի կամ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջի՝ www.mlsa.am -ի՝ «Գրեք նամակ» բաժնի միջոցով: Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2021 թվականի ապրիլի 1-ն է։