Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ արտահերթ նիստում, երբ քննարկվում էր ԿԸՀ-ի 2016-ի գործունեության մասին հաղորդումը, ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նա, անդրադառնալով ԿԸՀ-ի աշխատանքներին, նշեց, որ լուրջ բարեփոխումներ են իրականացվել:
«Եթե ամբողջական ներկայացնենք թե՛ դիտորդական առաքելությունների ներկայացուցիչների, թե՛ ընտրություններից հետո պառլամենտական մանդատ ունեցող ուժերի գնահատականները, պետք է արձանագրենք, որ ԿԸՀ-ն կարողացել է իրեն վերապահված իրավունքները լավ իրականացնել: Հանձնաժողովն, ըստ իս, ապահովել է լիակատար թափանցիկություն, չի եղել մի դիմում, որին չարձագանքի: Յուրաքանչյուր գործընթացի վերաբերյալ գնահատական տալիս են արդյունքները»,-ասաց նա:
Շարմազանովը հիշեցրեց, որ եղել են միջազգային դիտորդական առաքելություններ, որ տվել են եզրակացություններ, օրինակ՝ ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ն ասում է, որ ընտրությունները լավ էին կազմակերպված, մյուսներն էլ են վկայել, որ ընտրությունները եղել են ժողովրդավարական:
«Իսկ այստեղ լսում ենք՝ խայտառակ ընտրախախտումներ են եղել, ապրիլից հետո ես նման բան չէի լսել՝ ո՛չ «Ելք», ոչ «Ծառուկյան» դաշինքներից…Ես այսօր տեսնում էի ավելի շատ ընդդիմադիր երևալու մրցավազք: Չի կարելի: Երբ ասում եք՝ ՀՀԿ-ն հանցագործ է և այլն, նախ պետք է կոռեկտություն ունենալ գործընկերների նկատմամբ, մենք թույլ չենք տվել մեզ երբեք նման բան անել»,-ասաց նա, ապա հիշեցրեց, որ ՀՀԿ-ն է այն ուժը, որը քաղաքական կամք դրսևորելով՝ գնաց ընտրական գործընթացների ու Ընտրական օրենսգրքի փոփոխության»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
Շարմազանովը վերջում հավելեց. «Դիմացինի վրա ցեխ շպրտելով՝ ձեր սեփական քաղաքական կշիռն ամենևին չի ավելանում»: