կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-29 12:06
Աշխարհ

Թուրքիան աշխատանքներ է տանում 2020 թվականին Ֆորմուլա 1-ի մրցավազք կազմակերպելու ուղղությամբ

Թուրքիան աշխատանքներ է տանում 2020 թվականին Ֆորմուլա 1-ի մրցավազք կազմակերպելու ուղղությամբ

Ֆորմուլա 1-ում շարունակում են աշխատել 2020 մրցաշրջանի օրացույցի վերջնական տարբերակի վրա: Արդեն հաստատված է տասներեք մրցավազքների անցկացումը, որոնց թվում կան նաև գրան պրիներ, որոնք նախորդ տարիներին առաջնության փուլերը հյուրընկալել են՝ Նյուրբուրգրինգ և Իմոլա: Այժմ հայտնի է դարձել, որ օրացույցին կարող է վերադառնալ ևս մեկ մրցուղի՝ «Իսթանբուլ-փարք»-ը:

Թուրքիայի կառավարության պաշտոնական կայքում հայտնվել է հաղորդագրություն՝ նվիրված այս մրցաշրջանում Ստամբուլում Ֆորմուլա 1-ի փուլի նախապատրաստմանը:

«Թուրքիայի Հանրապետության Նախագահի հովանու ներքո աշխատանքները շարունակում են՝ Թուրքիային 2020 թվականի մրցավազքի օրացույցում ներառման ուղղությամբ», - նշված է հաղորդագրության մեջ։

Թուրքիան Ֆորմուլա 1-ի փուլերն անցկացրել է 2005-ից 2011 թվականներին:

Հիշեցնենք, որ Ֆորմուլա 1-ի 2020 թ. մրցաշրջանը պետք է սկսվեր մարտ ամսին, սակայն ահագնացող կորոնավիրուսի ֆոնին մեկը մյուսի հետևից բազմաթիվ երկրներ սկսեցին հրաժարվել այս տարի մրցավազք անցկացնելուց։ Հունիս ամսին, սակայն, անցկացվեցին առաջին երեք գրան պրիները։ Այս տարվա մրցաշրջանը փրկելու համար սպորտաձևի ղեկավարությունը օրացույց է վերադարձրել մի շարք հայտնի մրցավազքեր։ Նշենք, որ միջինում 18-22 գրան պրիներից բաղկացած մրցաշրջանը կայացած համարելու համար, ըստ կանոնադրության, անհրաժեշտ է անցկացնել առնվազն 8 գրան պրի (կայացել է դեռևս 3-ը)։