Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Հուլիսի 17-ին Բունդեսթագի պատգամավորները կայցելեն Թուրքիայի Քոնյա նահանգում տեղակայված ՆԱՏՕ-ի ռազմաբազայում ծառայող գերմանացի զինվորներին: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի համաձայն՝ այս մասին տեղեկացրել է Գերմանիայի խորհրդարանի մամուլի ծառայությունը. հայտնում է Ermenihaber-ը։
Քոնյայում 7 գերմանացի պատգամավորները «Իսլամական պետություն» (ԻՊ- IŞİD/DEAŞ) ահաբեկչական խմբավորման դեմ Սիրիայում տարվող պայքարում գերմանական հետախուզական ինքնաթիռների մասնակցության վերաբերյալ ուսումնասիրություն կանցկացնեն:
Քոնյա քաղաքում տեղակայված ՆԱՏՕ-ի ռազմաբազայում 20-30 գերմանացի զինվորական է ծառայում:
Հիշեցնենք, որ նախորդ ամիս Գերմանիան որոշում էր կայացրել Ինջիրլիքի ռազմաբազայի իր ռազմական ուժերը տեղափոխել Հորդանան, քանի որ թուրքական կառավարությունը ամիսներ շարունակ թույլ չի տալիս գերմանացի պատգամավորներին՝ այցելել Ինջիրլիքում ծառայող իրենց զինվորականներին:
Թուրքիան Ինջիրլիքի վերաբերյալ արգելքը սահմանել էր 2016թ. հունիսին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո: Այս համատեքստում ծագած թուրք-գերմանական կոնֆլիկտի ֆոնին Թուրքիան, այնուամենայնիվ, նշել էր, որ Քոնյայի ռազմաբազա այցելության հարցում որևէ խնդիր չի լինի: