Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Գերմանիայի Բունդեսթագը Քրիստոնեա-դեմոկրատական դաշինքի պատգամավոր Կարին Շտրենցին զրկել է անձեռնամխելիությունից: Անցյալ տարի Շտրենցը տուգանվել էր 20 հազար եվրոյով: Նրան մեղադրում են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի շահերը քարոզելու համար 22 հազար եվրո կաշառք վերցնելու համար. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Deutsche Welle-ն:
Նրանից բացի՝ այդ գործով են անցնում նաև Քրիստոնեա-սոցիալական դաշինքի անդամ, Բունդեսթագի նախկին պատգամավոր Էդուարդ Լինտները: Ըստ գերմանական դատախազության՝ Լինտները 2008-2016 թ. Ադրբեջանից ստացել է մոտ 4 մլն եվրո: Ստացած գումարի մի մասը Լինտները ուղղել է ԵԽԽՎ այլ անդամներին, որոնք պետք է դրական արտահայտվեին Ադրբեջանում անցկացված ընտրությունների վերաբերյալ և ընդդիմանային Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատ արձակման վերաբերյալ պահանջներին:
Այս գործով անցնում են ևս 3 պատգամավոր, որոնց անունները հետաքննությունը դեռ չի հրապարակում: