Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ-ում 2016 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԿԳ նախարարին ասաց, որ ավագ դպրոցները ոչ թե բարեփոխումների, այլ հեղափոխական փոփոխությունների կարիք ունեն: «Այդ դպրոցները պիտի չլինեն, այլ դրանք պիտի վերափոխենք, որովհետև դրանք ծառայում են դպրոցի տնօրեններին: Ծնողները տարվա կտրվածքով նրանց փող են տալիս, որպեսզի երեխան դպրոց չհաճախի ու գիտելիքի բացը, որը ավագ դպրոցում չի ստանում, լրացնի կրկնուսույցի օգնությամբ»,- ասաց պատգամավորը:
Զոհրաբյանը նաև մտահոգություն հայտնեց գիտական համակարգի կապակցությամբ՝ պնդելով, որ համակարգում «դեդավշչինա» է սկսվել: «Մարդը, 50 տեղ աշխատելով, խախտում է օրենքը՝ անցնելով 65 տարեկանի սահմանը, երբ սահմանված է, որ պետք է թոշակի լիներ: Նայեք`մեր բուհերում 70-85 տարկան մարդիկ են, ովքեր, ըստ օրենքի, իրավունք չունեն զբաղվելու գործունեությամբ, բայց 10 տեղ աշխատում են: Մարդը պիտի հասկանա, որ «դեդավշչինա» չի, մարդն ազատ ոճի պրոֆեսոր չի, որ երբ ուզի, գնա, երբ ուզի, գա»,- շարունակեց պատգամավորը՝ հավելելով, որ այն ռեկտորները, ովքեր հաճո են իշխանություններին, մնում են իրենց պաշտոններում, իսկ ովքեր` ոչ, թոշակի են ուղարկվում:
Նախարարը նշեց, որ հանրապետությունում 103 ավագ դպրոց կա, և խնդիրները բազմաթիվ են՝ սկսած շենքային պայմաններից մինչև հոսքային ուսուցման կազմակերպում: Խոսելով բուհերի մասին՝ Լևոն Մկրտչյանն ընդգծեց, որ ինքը երկու շրջաբերական է ուղարկել բուհերի ռեկտորներին` տեղեկանալու համար, թե ինչ զբաղվածություն ունեն ամբիոնի վարիչները: «Շրջաբերականով երկու բան եմ խնդրել ու պահանջել ռեկտորներից: Առաջինը, որ ամբիոնի վարիչի աշխատանքը դիտարկեն ոչ միայն որպես գիտական, այլև` վարչական աշխատանք: Եթե մարդը լիարժեք ծանրաբեռնված է աշխատանքով, ինքը ձեռքի հետ ամբիոնի վարիչ չպիտի աշխատի, որովհետև ամբիոնի վարիչը մեր համալսարանական համակարգի անկյունաքարային դերերից է: Եթե մարդն արդեն 8-ժամյա զբաղվածություն ունի, կարող է դասախոսել, բայց ամբիոնի վարիչ չի կարող լինել: Երկրորդ խնդիրը պրոռեկտորների «շքերթը» կրճատելն է. 4000 ուսանող ունեցող բուհը չպետք է 5 պրոռեկտոր ունենա», - ընդգծեց Մկրտչյանը: