|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Պաշտպանության մասին» ՀՀ օրենքով նախատեսվում է զորակոչի անցկացման լիազորության փոխանցում ՀՀ ՊՆ-ին։ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հիմնական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հետաքրքրվեց հիմնական զեկուցող` ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանից, թե արդյունքում ինչպիսի՞ համակարգային և կառուցվածքային փոփոխություններ են կատարվելու զինկոմիսարիատներում։ «Պարզ է, որ այստեղ լրջագույն կառուցվածքային փոփոխություններ պիտի լինեն», - նշեց Նահապետյանը։
Նախարարը պատասխանեց, որ արդեն պատրաստ է զինկոմիսարիատների բարեփոխումների հայեցակարգը։ «Այն ենթադրում է զինկոմիսարիատների թվի կրճատում, խոշորացում, հնարավորությունների ավելացում, դրանց բացազատման սխեմաների սահմանում պատերազմական վիճակի համար և դրանցում քաղաքացիական հաստիքների թվի ավելացում»,- նշեց Սարգսյանը։
Նա նաև հավելեց, որ նախատեսվում է տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների հետ զինկոմիսարիատների շատ ավելի սերտ փոխգործակցություն։