կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-02 10:22
Հասարակություն

Մաշտոցի պողոտայում «BMW»-ն բախվել է արգելապատնեշին.կան տուժածներ

Մաշտոցի պողոտայում «BMW»-ն բախվել է արգելապատնեշին.կան տուժածներ

Հուլիսի 2-ին, ժամը 04:18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մետրոպոլ հյուրանոցի մոտակայքում` ավտոճանապարհի երթևեկելի հատվածում, քաղաքացի է ընկած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում՝ հյուրանոցի մոտակայքում, «BMW» մակնիշի 34 NL 303 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1991 թ. ծնված Վ. Հ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մայթեզրի արգելապատնեշին, ինչի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր՝ 1996 թ. ծնված Ռ. Ա.-ը արգելափակվել է ավտոմեքենայում. դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Դեպքի վայր են մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ԱԻ արձագանքման խումբը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Ռ. Ա.-ին, ով ավտոմեքենայի մյուս ուղևորներ՝ 1996 թ. ծնված Ն. Հ.-ի և 2001 թ. ծնված Հ. Ս.-ի հետ հոսպիտալացվել է «Սուրբ Գր.Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները Ռ. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ն. Հ.-ինը և Հ. Ս.-ինը՝ միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: