|
Փոխարժեքներ
12 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Սեպտեմբերի 18-ին, ժամը 17:24-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի և Արին-Բերդի փողոցի խաչմերուկում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «BMW» մակնիշի 30 XX 100 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ս.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշին, ինչի հետևանքով ուղևորներ՝ Ա. Գ.-ը և Ք. Գ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:
Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: