| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Օգոստոսի 4-ին` ժամը 21։46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 14 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Merсedes CLS» (վարորդ՝ Վանիկ Հ․), «Kia Forte» (վարորդ՝ Կարինե Պ․, ծնված 1985 թ․), «Ford Transit» (վարորդ՝ Վոլոդյա Գ․) և «Opel Astra G» (վարորդ՝ Նարեկ Հ․) մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, ուղևոր Արմինե Ա․-ին (ծնված 1990 թ․) և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մարիամ Բ․-ին (ծնված 2002 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․վերջիններս հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոննների փականները։