Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր՝ մայիսի 3-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 09։10-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են BMW մակնիշի 30 PN 400 համարանիշի և BMW մակնիշի 34 LC 192 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ մինչ նշված BMW-ների բախումը, BMW մակնիշի 30 PN 400 համարանիշի ավտոմեքենայի և Toyota Corolla մակնիշի 36 VP 507 համարանիշի ավտոմեքենայի միջև բախում է տեղի ունեցել, և վարորդները կանգնել են և զանգահարել ԱՊՊԱ, այդ ժամանակ BMW մակնիշի 34 LS 192 համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել, ըստ նախնական տեղեկությունների, հիվանդանոց տեղափոխվողներից երկուսին։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, և նրա հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, քանի որ վարորդներից մեկը ՀՀ ՊՆ N զորամասի ծառայող է։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու փրկարարները, և օպերատիվ ն գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ վրաերթի ենթարկվածներից մեկի ոտքը կտրվել է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: