Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հուլիսի 1-ին, ժամը 00:01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Toyota Corolla» մակնիշի 134 PI 01 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1982 թ. ծնված Դ. Բ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել արտաքին լուսավորման սյանը, ապա հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում:
Ուղևոր Ա. Ղ.-ը տեղում մահացել է, իսկ վարորդ՝ Դ. Բ.-ը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները Ա. Ղ.-ի դին մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային, հոսանքազրկել են «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:
Դեպքի վայրում է գտնվել ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Մ.Ղազարյանը: