|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Թարմ մորթած արջեր են վաճառել «Հրազդան» մարզադաշտի հարակից շուկայում, հայտնել է ՆԳՆ ոստիկանություն ահազանգած քաղաքացին։
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ «Հրազդան» մարզադաշտի հարակից շուկայում թարմ մորթած արջեր են վաճառում: Նշված հասցե մեկնած Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները հայտնաբերել են արջի երկու գլուխ, որից մեկը՝ ամբողջական մորթիով: Ապօրինի որսագողության կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել վաճառողը՝ Չարենցավան քաղաքի բնակիչ 47-ամյա տղամարդը: Նա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Մալաթիայի քննչական բաժին: