Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2013-04-04 00:11
Հասարակություն

ՃՏՊ` Հրազդան քաղաքում

ՃՏՊ` Հրազդան քաղաքում

 

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 3-ին` ժամը 20.28-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում` «Էրեբունի» նախկին հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Չբացահայտված հանգամանքներում բախվել են «Միցուբիշի» մակնիշի 30 ԼN 211  և «Ֆոլկսվագեն» մակնիշի 30 ՏԼ 974 պետհամարանիշերով ավտոմեքենաները: Պարզվել է, որ ՃՏՊ-ն տեղի է ունեցել Շահումյան և Սպանդարյան փողոցների խաչմերուկում:

 

Հրշեջ-փրկարարները «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել տուժածներ` 1991 թ. ծնված Ա. Իվանյանին և 1992 թ. ծնված Լ. Նազարյանին, իսկ «Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայից` Ս. Մկրտչյանին, ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Հրազդան քաղաքի բժշկական կենտրոն:

 

Բժիշկները Ա. Իվանյանի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Լ. Նազարյանի և Ս. Մկրտչյանի առողջական վիճակը` միջին ծանրության: