| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հոկտեմբերի 28-ին, ժամը 16:27-ին տեղեկություն է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝ Սարի Տակ հացատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ատոմեքենաներից մեկը այրվում է։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ՈւԱԶ» մակնիշի 35 AD 610 պետհամարանիշի (վարորդ Ալբերտ Մարկոսյան) և «FIAT» մակնիշի 77 VP 677 պետհամարանիշի (վարորդ՝ Տ. Հ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «FIAT» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում հրդեհ է բռնկվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով: Մասամբ այրվել են պլաստմասե դետալներ։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ «FIAT» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր՝ 1960 թ. ծնված Վ. Հ.-ը տեղափոխվել են Հրազդանի ԲԿ, այնուհետև՝ Երևան քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները: