Փոխարժեքներ
30 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.59 |
EUR | ⚊ | € 421.7 |
RUB | ⚊ | ₽ 4.6712 |
GBP | ⚊ | £ 506.56 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
2016-ին 65 բյուջետային ծրագրի համար առողջապահության ոլորտին հատկացվել է 89 մլրդ դրամ. ԱԺ-ում 2016-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտնեց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
Նա նշեց, որ, ըստ հաշվարկի, ընդհանուր առմամբ 260 մլրդ դրամ է պահանջվում ոլորտի ծրագրերն իրականացնելու համար, սակայն տրամադրվել է ընդամենը դրա 35 տոկոսը, ուստի քիչ միջոցներով դժվար է ապահովել լիարժեք ծառայություն:
«Հինգ հիմնական ծրագրերին են ուղղվել գումարները՝ դեղորայք, արտահիվանդանոցային ծախսեր, հիվանդանոցային ծառայություններ, այլ ծառայություններ և հանրային ու հարակից առողջապահական ծառայություններ: 2016-ին դեղորայքի ապահովման համար հատկացվել է 3,3 մլրդ դրամ, որի 28 տոկոսը շաքարային դիաբետով հիվանդների՝ ինսուլինով ապահովմանը: Շտապօգնության համար 3 մլրդ է հատկացվել և 466 000 կանչ է սպասարկվել»,- ասաց նախարարը:
Նա տեղեկացրեց, որ սրտի անհապաղ վիրահատական միջամտության է ենթարկվել 5700 մարդ: Իսկ ուռուցքաբանական և արյունաբանական 1,2 մլրդ դրամի շրջանակներում հնարավոր է դարձել փոխհատուցել ավելի քան 10 000 դեպք: Հոգեկան խնդիրներ ունեցողների, ինչպես նաև տուբերկուլոզով հիվանդների ծախսերը ևս արվել են բյուջեի հաշվին: