կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-22 03:05
Քաղաքական

Սեւ PR` Գագիկ Բեգլարյանի դեմ

Սեւ PR` Գագիկ Բեգլարյանի դեմ
«Կադրային վերջին փոփոխությունները գերազանց PR տեխնոլոգիաներ էին, որոնք ներկայացվեցին իբեւ լուրջ հաջողություն, ինչն, իհարկե, այդպես չէ»,- այսօր հայտարարել է փորձագետ Արմեն Բադալյանը: Ըստ նրա, իրականում տեղի է ունեցել միայն գումարելիների փոփոխություն եւ իրականում միայն արդարադատության նախարարն է փոխվել: Ինչ վերաբերում է Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին, ապա այս դեպքում, ըստ փորձագետի, հաջողությամբ աշխատել է «սեւ» PR-ի ծրագիրը: «Իրականում ոչ ոք չիմացավ` ինչ է կատարվել: Ներկայացրեցին մի ինֆորմացիա, որը ճշմարտանման էր, բայց միգուցե եւ ճիշտ չէր, բայց բոլորը սկսեցին դրան հավատալ»,-նշել է Արմեն Բադալյանը: