|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կողմից մարտի 23-ին հետախուզում է հայտարարվել Երեւան քաղաքի Մ. Խորենացի փողոցի բնակիչ՝ 56-ամյա Գագիկ Բեգլարյանի նկատմամբ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, Գ. Բեգլարյանը հետախուզվում է ՀՀ քր. օրի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (յուրացնելը կամ վատնելը՝ առանձնապես խոշոր չափերով) եւ 308 հոդվածի 2-րդ մասի (պաշտոնական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) հատկանիշներով։
Աղբյուրի տեղեկություններով՝ նախաքննական մարմինը դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, եւ դատարանը բավարարել է միջնորդությունն ու խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Եթե Գ. Բեգլարյանը, ով կապի եւ տրանսպորտի նախկին նախարարն է, հայտնաբերվի կամ ինքնակամ ներկայանա իրավապահ մարմիններին, տեղափոխվելու է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։