Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փետրվարի 18-ին «Մետաքս» թաղամասում Սերժ Սարգսյանի շտաբի դիմաց «Ժամանակի» եւ «Հրապարակի» լրագրողների աշխատանքը հիմնական խոչընդոտողը եղել է ՏԿ նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը. գրում է «Ժամանակը»: Հենց նա է մոտեցել լրագրողներին եւ կոպիտ ձեւով արգելել մուտք գործել շտաբ՝ ասելով. «Գնացեք ստեղից, դավայ», սակայն լրագրողներն այդ պահին նրան չեն ճանաչել: Փաստն ի հայտ է եկել նրա եւ լրագրողների առերեսման քննչական գործողության ժամանակ, հայտնում է թերթը:
Թերթը գրում է, որ Հակոբ Բեգլարյանը նախկինում «Գնումների աջակցման կենտրոն» պետական կազմակերպության պետն էր եւ անցյալ տարվա սեպտեմբերին վարչապետի որոշմամբ ազատվեց աշխատանքից՝ նախագահի վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում կազմված տեղեկանքի եւ ֆինանսների նախարարի գրության հիման վրա:
Թերթը նշում է նաեւ, որ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու առթիվ ՀՔԾ-ում հարուցված գործով որպես վկա է ներկայացել նաև «Գնումների աջակցման կենտրոնի» նոր պետ Արթուր Առաքելյանը: