|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի ներկայացմամբ՝ ոչ բարենպաստ մակրոտնտեսական միջավայրում հարկային եկամուտը 2016 թվականին կազմել է 1 տրիլիոն 79.7 միլիարդ դրամ:
«Բարձր նշաձող ենք վերցրել, այս տարվա 5 ամիսների կատարողականը որ ներկայացնեմ, կհամոզվեք, որ հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը բարձրանալու միտում ունի»,- բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց նա:
«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հարցրեց, թե կատարումը ո՞ր հարկատեսակին է վերաբերում: Հարությունյանը պատասխանեց, որ ավելացված արժեքի հարկի շեմի փոփոխություն է տեղի ունեցել: «58.35-ը դարձել է 115, այսինքն` բարձր շեմին գտնվողներն ավելի շատ են հարկվել, 124 միլիարդ դրամ մտել է շրջանառության հարկի ոլորտ»,- հավելեց ՊԵԿ նախագահը: Մանե Թանդիլյանն արձագանքեց, որ, ըստ հարկատեսակների, ավելացված արժեքի հարկի նվազում ունենք: