|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.57 |
| EUR | ⚊ | € 439.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.7033 |
| GBP | ⚊ | £ 498.34 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Աշխարհը հայտնվել է «անապահով քաոսի» մեջ և այժմ երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին Polsat-ին տված հարցազրույցում ասել է Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսանդր Կվասնևսկին։
«Ուկրաինայի հակամարտության սկզբից աշխարհը կտրուկ փոխվել է։ Դա մեկ դարաշրջանի ավարտ էր և մի նոր, անհայտ դարաշրջանի սկիզբ»,- կարծում է Կվասնևսկին։
Նրա խոսքով՝ հին աշխարհակարգի կործանման մյուս տարրերն էին Ջո Բայդենի ընտրությունը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում, ինչպես նաև Չինաստանի և Թայվանի միջև հակասությունները։
Նախկին նախագահի կարծիքով՝ ցանկացած աննշան հակամարտություն կարող է գլոբալ դառնալ։
Ալեքսանդր Կվասնևսկին ընդգծել է՝ իրեն սարսափեցնում է այն փաստը, որ քննարկվում են Երրորդ համաշխարհային պատերազմի ռիսկերը, սակայն դա իրական սպառնալիք է։