|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպան, «Կասպյան համագործակցության ինստիտուտի» տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Վյաչեսլավ Կովալենկոն այսօր լրագրողներին պարզաբանեց, թե ինչ է նկատի ունեցել` ասելով. «Իր գանձարանում հավաքելով եվրոպական արժեքները` Հայաստանն իրեն դնում է սահուն ճանապարհի վրա»: Նաեւ` «Ընտրելով եվրաինտեգրացիոն ուղղությունը' Հայաստանն ընտրում է դեպի դժոխք ճանապարհը»:
Այդ առումով նա բերեց Հունգարիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Մերձբալթյան հանրապետությունների օրինակները` նշելով, որ դրանք ԵՄ-ում իրենցից ոչինչ չեն ներկայացնում ու այդ պատճառով հայտնվել են դժոխքում:
Նախկին դեսպանը անդրադարձավ նաեւ այն հարցին, թե Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու դեպքում ինչպես են կարգավորվելու հարաբերությունները ԼՂՀ-ի հետ, ինչ հարթությունում է դիտարկվելու հայկական երկրորդ հանրապետությունը եւ որ դեպքում ԼՂՀ-ն կարող է չմտահոգվել ՄՄ-ի հետ հարաբերությունների հեռանկարից: