|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ուկրաինայի ԱԳՆ-նբողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին Պուտինի` Ղրիմ կատարած այցի կապակցությամբ: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի ԱԳՆ պաշտոնական կայքը:
Բողոքի նոտայում ասվում է, որ ռուսական պատվիրակությունը Կիևի հետ չի համաձայնեցրել իր այցը Ղրիմ: «Ուկրաինական կողմը ռուսական չինովնիկների նմանօրինակ այցերը ժամանակավորապես օկուպացված Ղրիմ և Սևաստոպոլ համարում է Ուկրաինայի պետական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կոպիտ խախտում»,- ասված է բողոքի նոտայում:
Նշենք, որ Պուտինը այցելել է Ղրիմում գործող «Արտեկ» մանկական ճամբար: