|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Նախօրեին` երեկոյան, Կասկադ համալիրի պուրակում հերթական անգամ հանդիպել էին հեղինակ-կատարողներն ու հեղինակային երգի երկրպագուները: «Երևանյան բառդ» խորագրով հեղինակ-կատարողների համերգային ծրագիրը, որը Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրի ավանդականներից է, իսկապես սիրված է ու սպասված:
«Երևանյան ամառ 2017»-ի «Երևանյան բառդ»-ում երաժշտասեր հանրության առջև հեղինակային կատարումներով հանդես են եկել ճանաչված երգահաններ Վահան Արծրունին, Էդուարդ Զորիկյանը, Քրիստ Մանարյանը, Արմեն Ադամյանը, Արմինե Հայրապետյանը, Գագիկ Շիբոյանը և երաժշտական այս ժանրի այլ հեղինակ-կատարողներ:
Բացօթյա համերգը հաճելի մթնոլորտ էր ստեղծել մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար՝ նրանց փոխանցելով երեկոյի բարձր տրամադրությունն ու յուրահատուկ կոլորիտը: Ներկաների հավաստմամբ՝ «Երևանյան բառդը» հիացմունքի պահեր է պարգևել իրենց՝ ամառային սովորական օրը վերածելով իսկական տոնի:
