Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ, վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ Արթիկում գիշերը տեղի ունեցած արտակարգ պատահարին, երբ փլուզվել էր Արթիկի շենքերից մեկի արտաքին պատը։ Նա խնդրեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին` զեկուցել իրավիճակի մասին։
«Արթիկում բնակելի շենքում քարաթափություն է եղել, ստեղծվել է վթարային վիճակ` ներքևից վերև։ Բնակիչները գիշերը ժամը 2-ին տարհանվել են»,- ասաց Դավիթ Լոքյանը՝ հավելելով, որ պետք է արագ ուսումնասիրություն կատարվի ԱԻ նախարարության կողմից, որպեսզի արագ լուծում տրվի այն ընտանիքների կեցության հարցին, որոնք հայտնվել են դրսում։
ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը հավելեց, որ 11 ընտանիք հետ է վերադարձել բնակելի շենք, սակայն դա իրենք սխալ են համարում, քանի որ շենքը վթարային է։
Վարչապետը հանձնարարեց նիստից հետո խորհրդակցություն անցկացնել` անհրաժեշտ լուծումները գտնելու համար։
Գիշերը, ըստ ԱԻՆ հաղորդագրության, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Սասունցի Դավթի փողոցի թիվ 13 շենքի արտաքին պատը փլուզվել է: Պարզվել է, որ թիվ 13 շենքի (կառուցված 1986 թ.) արևմտյան մասի ստորին հատվածում տեղի է ունեցել քարաթափում (մոտ 4 քմ), և արտաքին հատվածում առկա են մինչև 2 սմ հաստությամբ և մոտ 13 մ երկարությամբ ճաքեր։ Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը շենքի վտանգավոր հատվածից տարհանվել է թվով 20 բնակիչ, ևս 11 բնակիչ (4 անչափահաս) մնացել է շենքի անվտանգ հատվածում: Տուժածներ չկան:
Փրկարարները սահմանազատել են վտանգավոր հատվածը, ապահովել տարածքի լուսավորությունը և չտարհանված բնակիչների հետ տարել բացատրական աշխատանքներ: