Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարի այցին Թուրքիա, այնտեղ անցկացրած հանդիպումներին, ինչպես նաև թուրքական կողմի՝ Ադրբեջանին աջակցելու հայտարարություններին։
«Ինձ այսօր նաև մի հարց էին տալիս՝ կապված թուրքական ռազմատրանսպորտային ինքնաթիռի՝ Բաքու ժամանելու հետ։ Կարող եմ ասել, որ նորություն չեն Թուրքիայի հայտարարությունները՝ Ադրբեջանին աջակցելու մասով՝ ինչպես քաղաքական, այնպես էլ գործնական իմաստով։ Երևի թե ռազմատրանսպորտային ինքնաթիռը նաև դրա համար է ժամանել Բաքու։ Մյուս կողմից մի քիչ զավեշտալի է ստացվում. Ադրբեջանը կարծես թե լիովին ինքնաբավ պետություն էր ռազմական առումով՝ մեծ-մեծ հոխորտացող հռետորաբանությամբ, և եթե այս ընթացքում, այսքան մարտերից հետո հրատապ կարիք կա տրանսպորտով ինչ-որ բան փոխադրելու, դա մի քիչ հարցեր է առաջացնում»,-ասել է Հովհաննիսյանը։