Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը 2016-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանից հետաքրքրվեց նորածինների մահացության դեպքերի մասին: Թանդիլյանը, մասնավորապես, հարցրեց, թե նախարարը կարո՞ղ է նշել` որքա՞ն դեպք է եղել մեկ տարվա ընթացքում, և նորածնային մահացության ցուցանիշներն ինչպիսի՞ն են Հայաստանում:
Նախարարը պատասխանեց, որ թեման նուրբ է, զգայուն և ցավոտ: Նա հիշեցրեց հնգյակ երեխաների դեպքը: «Հղիության 2-րդ ամսում մորն առաջարկվել էր երեխաների մի մասին թողնել, սակայն մայրը հրաժարվել էր, և կատարվեց այն, ինչ կատարվեց: Արդյունքում` երեխաները ծնվեցին 3 ամիս շուտ և թերզարգացած»,- նշեց նախարարը:
Ինչ վերաբերում է մահացության ցուցանիշի նվազեցմանը, ապա դա, ըստ նրա, չափազանց թանկ հաճույք է: Սակայն Ալթունյանը հավաստիացրեց, որ նախարարությունը ձեռնարկում է բոլոր միջոցառումները և ձեռք բերում սարքեր մանկական մահացության ցուցանիշը նվազեցնելու համար: «2015-ին մեզ մոտ գրանցված ցուցանիշը գերազանցում էր Արևմտյան Եվրոպայի ցուցանիշը, սակայն այս տարի մեզ հաջողվեց նվազեցնել այն: Այս արդյունքն ունենալուն նպաստեց նաև ՀՀ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի տարած աշխատանքը՝ բոլոր գինեկոլոգներին թեստավորելը»,- նշեց նախարարը: