Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Այսօր կառավարության` այս տարվա վերջին նիստն է: Օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը կարևոր հանձնարարականներ տվեց սոցիալական ոլորտի վերաբերյալ: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն կոռուպցիոն ռիսկերի կասկածանքով ձերբակալել է ԲՍՓ գործակալության պետին՝ Արմեն Սողոյանին: Կարեն Կարապետյանը շեշտեց, որ սոցիալական ոլորտում ակնկալում է խոշոր բարեփոխումներ. պետք է ստեղծել այնպիսի համակարգեր, որոնք կբացառեն ոլորտում կոռուպցիան, հարկավոր է բարձրացնել ծրագրերի հասցեականությունը, արդյունավետությունը:
«Հարկ է, որ պետությունը օգնոթյան ձեռք մեկնի կարիքավորին, նրան նեցուկ լինի, բայց չստեղծի չաշխատելու համար խթաններ: Պետք է օգնի անհատին` դուրս գալ դժվարին կացությունից, այլ ոչ այդ պայմաններին, այդ վիճակին սովորեցնի: Սոցիալական պետական ծրագրերը այնպես պետք է մշակել, որ դրանք չբերեն կոռուպցիոն դրսևորումների, առաջին հերթին օգնի կարիքավորներին և չաղավաղի սոցիալական արդարությունը»,- ասաց վարչապետը՝ առանձին-առանձին անդրադառնալով սոցիալական ոլորտի 6 ծրագրերին: