|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր լրագրողների հետ զրույցում արձագանքեց այն դիտարկմանը, որ Գյումրիի 102-րդ ռազմաբազայի զինվորներն արդեն երկրորդ անգամ ահաբեկում են գյումրեցիներին, նաև հարցին` արդյո՞ք հայկական կողմը որևէ քայլ անում է կարգուկանոն հաստատելու ուղղությամբ:
«Մենք 102-րդ ռազմաբազայի հետ համագործակցում ենք: 102-րդ ռազմաբազան մտնում է միացյալ զորախմբի կազմի մեջ, և մեր համագործակցության շրջանակներում մենք անընդհատ աշխատանքներ տանում ենք ոչ միայն մեր օպերատիվ-մարտական պատրաստության պլանն իրագործելիս, այլ նաև մեր հարաբերությունների շրջանակներում, հատկապես` նաև տեղի բնակչության հետ կապի ամրապնդման ուղղությամբ: Եթե լինում են խախտումներ, այդ խախտումները պետք է իրենց պատասխանը ստանան: Հրամանատարական կազմում տեղի ունեցած փոփոխությունները նաև կատարվել են դրա համար, որ դեռևս գոյություն ունեցող այդ տիպի թերությունները վերացվեն»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ մի ռուս զինծառայող հարբած փորձել էր մտնել գյումրեցու բնակարան: