|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Հրադադարի վերջին խախտումները, որոնց հետևանքով Լեռնային Ղարաբաղի սահմանին եղան բազմաթիվ զոհեր, ակնհայտ հիշեցում են առ այն, որ ստատուս քվոն անկենսունակ է»:
Ինչպես տեղեկացնում են Երևանում Եվրոպական միության գրասենյակից, նման հայտարարություն է տարածել ԵՄ մամուլի խոսնակը:
«Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բազմիցս հայտարարել են հրադադարի ռեժիմի պահպանման և այդ հակամարտության խաղաղ հանգուցալուծման նկատմամբ իրենց հանձնառության մասին:
Եվրոպական միությունն ակնկալում է լարվածության թուլացում և զսպվածության ցուցաբերում՝ թե՛ գործերում և թե՛ խոսքում:
Եվրամիությունն իր լիարժեք աջակցությունն է հայտնում Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և միանում նրանց հունիսի 19-ի հորդորին, որում կողմերին կոչ է արվում անհապաղ քննարկել հակամարտության գոտում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի ողջ երկայնքով լարվածության նվազեցումը և վերստին ներգրավվել բովանդակային բանակցություններում` դրսևորելով անհրաժեշտ բարեխղճություն և քաղաքական կամք»,-ասված է հայտարարության տեքստում: