կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-22 13:16
Հասարակություն

Արա Աբրահամյանի կառուցած եկեղեցու նկարիչները 7 ամիս է՝ չեն կարողանում ստանալ իրենց վարձատրությունը. «Հետք»

Արա Աբրահամյանի կառուցած եկեղեցու նկարիչները 7 ամիս է՝ չեն կարողանում ստանալ իրենց վարձատրությունը. «Հետք»

Երևանում կառուցվող ռուսական եկեղեցու ներսում որմնանկարներ անող նկարիչների խումբն արդեն 7 ամիս է՝ չի կարողանում ստանալ իր կատարած աշխատանքի դիմաց վարձատրությունը: 

Նրանցից Արմեն Անտոնյանը «Հետք»-ին պատմեց, որ անցյալ տարի 8 հոգանոց նկարիչների խմբով աշխատել են Իսակովի պողոտայում կառուցվող Սուրբ Խաչ ռուս ուղղափառ եկեղեցում՝ որմնանկարներով նկարազարդել այն: Աշխատանքները 2016 թվականի դեկտեմբերին ավարտել են, սակայն ստացել են իրենց կատարած աշխատանքի 50 տոկոսից պակաս վարձատրություն:

Դրանից հետո եկեղեցու համար պատասխանատու անձինք մշտապես խոստումներով ձգձգել են վարձատրությունը, և արդեն 7-րդ ամիսն է՝ նկարիչները սպասում են խոստացված գումարներին:

Արմենի խոսքով՝ նկարիչների իրենց խմբին 1 մլն ռուբլի (17 հազար դոլարի սահմաններում) վարձատրություն դեռ պետք է տան:

Եկեղեցին կառուցվում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի միջոցներով: Նրա եղբայրը՝ ԱԺ նախկին պատգամավոր Սերյոժա Աբրահամյանն էլ վերահսկել է շինարարական աշխատանքները: Աբրահամյանների «Սոգլասիյե-Արմենիա» ՍՊԸ-ն էլ իրականացրել է եկեղեցու շինարարությունը:   2015թ. ապրիլին օծվել են եկեղեցու զանգերն ու խաչերը: 

Ռուս ուղղափառ եկեղեցու արտասահմանյան հաստատությունների վարչության մոսկովյան պատրիարքարանի կողմից 2016թ. հուլիսի 13-ի նամակով հաստատվել է «Мастерская преображение плюс» ՍՊԸ-ի՝ եկեղեցու ներսում որմնանկարներ իրականացնելու նախագիծը: «Мастерская преображение плюс» ՍՊԸ-ն գրանցված է Յարոսլավլում՝ 2015 թվականի սեպտեմբերին, այսինքն՝ հաստատման օրվանից ընդամենը 10 ամիս առաջ: Սեփականատերը և տնօրենը, համաձայն ՌԴ ընկերությունների գրանցամատյանի տվյալների, հայազգի Միքայել Կարենի Փարսյանն է: 

Արմեն Անտոնյանն ասում է, որ աշխատանքների վերաբերյալ իրենց հետ զրուցել է հայրը՝ Կարեն Փարսյանը, նա էլ վերջին անգամ փոխանցել է վարձատրության մի մասը: Այժմ Կարեն Փարսյանը չի պատասխանում հեռախոսազանգերին: «Հետքը» ևս փորձեց կապ հաստատել Կարենի հետ, սակայն մեր զանգերին նա նույնպես չպատասխանեց: 

Սերյոժա Աբրահամյանը բջջային հեռախոսազանգերին չպատասխանեց ոչ երեկ, ոչ էլ այսօր: «Սոգլասիյե-Արմենիա»-ի գլխավոր հաշվապահ Սառա ներկայացող անձը, հարցը լսելուց հետո, միանգամից ասաց, որ իրենք նկարիչների հետ աշխատանքային պայմանագիր չունեն: «Եվ լրագրողը նման բաներով իրավունք չունի զբաղվի,- խոսքը շարունակեց գլխավոր հաշվապահը,- էդ մեր հետ կապված չի: Դա պատվիրել են այլ երկրից, նրանք աշխատել են ուրիշ կազմակերպության հետ: Նրանք մեր հետ ընդհանրապես կապ չունեն»:   

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում