կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-12 09:42
Հասարակություն

Դպրոցում ուսումնասիրություն կկատարվի. ԿԳՆ-ի պարզաբանումը` աշակերտների ինքնասպանության փորձի վերաբերյալ

Դպրոցում ուսումնասիրություն կկատարվի. ԿԳՆ-ի պարզաբանումը` աշակերտների ինքնասպանության փորձի վերաբերյալ

Տեղեկացրել էինք, որ երեկ երկու աշակերտ ածելիով նախաբազուկը կտրել է` փորձելով ինքնասպանություն գործել: Yerkir.am-ին ՀՀ ԿԳՆ-ից տեղեկացրել էին, որ աշակերտները թիվ 127 դպրոցից են: ԿԳՆ-ն դպրոցի տնօրենին նախարարություն էր հրավիրել:

ԿԳՆ-ն պարզաբանում է տարածել դեպքի առնչությամբ. «Երևանի թիվ 127 ավագ դպրոցի բակում երկու աշակերտի կողմից կատարված մտահոգիչ միջադեպի /ինքնավնասման փորձ/ առնչությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ դպրոցի տնօրենը հրավիրվել է նախարարություն՝ ներկայացնելու համապատասխան պարզաբանում միջադեպի շարժառիթների և դրան առնչվող հանգամանքների վերաբերյալ: Խնդիրը նախատեսվում է առաջիկայում քննարկել նաև դպրոցի մանկավարժական խորհրդի ընդլայնված նիստում, որին կմասնակցեն ԿԳՆ ներկայացուցիչները: Նախարարությունն արձանագրում է, որ տվյալ դպրոցում անհրաժեշտ է կատարել ուսումնական և դաստիարակչական գործընթացի համապարփակ ուսումնասիրություն՝ ծնող-ուսուցիչ-աշակերտ հարաբերությունների, սովորողի վարքագծի և մանկավարժական մոտեցման տեսանկյունից: Միաժամանակ ԿԳՆ-ն ընդգծում է, որ խնդիրը գտնվում է նաև իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում»: