|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Եվրամիությունը Ադրբեջանի վրա պատասխանատվություն է դրել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը հարգելու համար և ասել, որ միջոցներ կձեռնարկի Ադրբեջանի դեմ, եթե նրանք ճնշումների ենթարկվեն, ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Ադրբեջանը պատասխանատու է Ղարաբաղի հայերի իրավունքների հարգման և անվտանգության ապահովման համար, ներառյալ սեփական տներում ապրելու իրավունքը՝ առանց սպառնալիքների և խտրականության:
Քաղաքացիական բնակչության բռնի տեղահանումը ռազմական կամ այլ միջոցների կիրառմամբ կարժանանա ԵՄ-ի խիստ արձագանքին: ԵՄ-ն պատրաստ է համապատասխան միջոցներ ձեռնարկել, եթե իրավիճակը էլ ավելի վատթարանա»,- ասվում է Բորելի հայտարարության մեջ: