|
Փոխարժեքներ
19 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով ամռան շոգ եղանակով պայմանավորված արհեստական ջրավազաններում երեխաների լողալու խնդրին, քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի առողջապահության վարչությանը, «Ջրային կառույցներ» ընկերությանը, վարչական շրջանների ղեկավարներին և համապատասխան բոլոր ստորաբաժանումներին հանձնարարել է խիստ վերահսկողության տակ պահել արհեստական ջրավազանները՝ տեսանելի վայրերում տեղադրելով դրանցում լողալն արգելող ցուցանակներ, ինչպես նաև ապահովել դրանց պարբերաբար մաքրման աշխատանքները:
«Ամռան շոգ օրերին մեր համաքաղաքացիները և հատկապես երեխաներն ու պատանիներն ակտիվորեն օգտվում են արհեստական ջրավազաններից, ինչը բազմիցս է նշվել, որ կարող է վտանգել նրանց առողջությունը: Ըստ այդմ, պարբերաբար իրազեկեք և բացատրական աշխատանքներ տարեք հատկապես ծնողների շրջանում, որ թույլ չտան երեխաներին լողալ արհեստական լողավազաններում», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն