|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
ՀՀ Սյունիքի մարզի «Քարահունջ» պատմամշակութային համալիրում կնքվել է փոխհամագործակցության հուշագիր ՀՀ բնապահպանության նախարարության և «Հայ Լեռնագնացների Ընկերություն-Հայաստան» հասարակական կազմակերպության միջև: Հուշագիրը ստորագրել են ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը և «Հայ Լեռնագնացների Ընկերություն-Հայաստան» հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Գասպարյանը:
Հուշագրի նպատակն է Հայաստանում զբոսաշրջության զարգացման և վերջինիս առնչվող բնապահպանական խնդիրների կարգավորման, զբոսաշրջային ենթակառուցվածքների նորոգման և պահպանման համապատասխանեցումը միջազգային չափանիշներին, ինչպես նաև տեղեկատվական վահանակների տեղադում իրենց կողմից:
Հուշագրի շրջանակներում կողմերը պայմանավորվել են շարունակական համագործակցություն իրականացնել էկոտուրիստական, հեծանվային արահետների նորոգման աշխատանքներում (զբոսաշրջային երթուղիների գծանշում միջազգային չափանիշներին համապատասխան), հատուկ պահպանվող տարածքներում գծանշված երթուղիների մասին տեղեկատվության տեղադրման, երթուղիների և դրանց առնչվող ճշգրիտ ինֆորմացիան զբոսաշրջային ընկերությունների շրջանում տարածման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ: