կարևոր
577 դիտում, 59 րոպե առաջ - 2026-10-19 22:17
Սպորտ

Քանի մեդալ են նվաճել հայ ծանրորդները Եվրոպայի առաջնությունում

Քանի մեդալ են նվաճել հայ ծանրորդները Եվրոպայի առաջնությունում

Ավարտվել է Ալբանիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնությունը:

Մրցաշարի ավարտին թիմային հաշվարկի արդյունքում Հայաստանի երիտասարդական հավաքականը միավորների հաշվարկով զբաղեցրել է երրորդ հորիզոնականը, իսկ Մ23 տարեկանների թիմը 4-րդն է:

Իսկ մրցաշարի լավագույն մարզիկ է ճանաչվել երիտասարդների ոսկե մեդալակիր 75 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը:

Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Վիգեն Խաչատրյանն է, երկրորդ մարզիչը` Վահրամ Գևորգյանը: Մինչև 23 տարեկանների թիմի ավագ մարզիչը Դավիթ Մուրադյանն է:

Երիտասարդներ`

65 կգ` Դավիթ Առաքելյան - պոկում վարժություն` արծաթե մեդալ

70 կգ` Սամվել Մարտիրոսյան – բրոնզե մեդալ

75 կգ` Նարեկ Գրիգորյան –ոսկե մեդալ

85 կգ` Նարեկ Մկրտչյան – բրոնզե մեդալ

95 կգ` Վալերիկ Մկրտչյան – պոկում վարժություն` արծաթե մեդալ

77 կգ` Աննա Ամրոյան – պոկում վարժություն` բրոնզե մեդալ

86 կգ` Էմմա Պողոսյան – ոսկե մեդալ

Մ23 տարեկաններ

60 կգ` Սեյրան Խուդանյան- բրոնզե մեդալ

57 կգ` Ալեքսանդրա Գրիգորյան – ոսկե մեդալ

75 կգ` Տիգրան Կարապետյան –արծաթե մեդալ

85 կգ` Մարտին Պողոսյան – արծաթե մեդալ