կարևոր
445 դիտում, 52 րոպե առաջ - 2026-10-19 17:33
Աշխարհ

ՌԴ-ն բարձր է գնահատում Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը․ Պեսկով

ՌԴ-ն բարձր է գնահատում Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը․ Պեսկով

Մոսկվան բարձր է գնահատում ԱՄՆ-ի միջնորդական ջանքերն Ուկրաինայում հակամարտության կարգավորման ուղղությամբ, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Ինչ վերաբերում է կարգավորմանը, ապա դուք գիտեք, որ ամերիկյան կողմը շարունակում է իր միջնորդական, խաղաղարար ջանքերը։ Մենք բարձր ենք գնահատում դա», - ասել է Պեսկովը լրագրողներին՝ մեկնաբանելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրադրությունը։

ՌԴ նախագահի խոսնակը նաև նշել է, որ հակամարտության կարգավորումն առանց Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցության անհնար է։