կարևոր
679 դիտում, 52 րոպե առաջ - 2026-10-19 18:10
Քաղաքական

Հ1-ը պարզաբանում է՝ 1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար

Հ1-ը պարզաբանում է՝ 1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունն արձագանքել է «Փաստինֆո»-ի հրապարակմանը ու պարզաբանել, թե  1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ 1 հաղորդման սցենարի ձեռք բերման համար։

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն գրել էր, որ «Հայաստանի հանրային Հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունը, ի դեմս գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի, առանց մրցույթի պայմանագիր է կնքել Գառնիկ Մակվեցյան անհատ ձեռնակատիրոջ հետ։ Պայմանագրով 1 միլիոն դրամը փոխանցվել է ԱՁ-ին՝ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության կարիքների համար Նոր ալիքի «Զավզակներ» հաղորդաշարի 3-րդ եթերաշրջանի հաղորդման սցենարիստի ծառայությունների ձեռքբերման համար։ Այս հաղորդման հյուր էր գնացել Նիկոլ Փաշինյանը։ Ընդ որում, սցենարների պատվիրման մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել էր պաշտոնական բաց աղբյուրներից։

ՀԸ-ն հաստատում է, որ սցենարներ պատվիրվել են, բայց վստահեցնում, որ նշված գումարը չի վճարվել միայն մեկ սցենարի, այլ եթերաշրջանի բոլոր սցենարների համար։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։