կարևոր
448 դիտում, 41 րոպե առաջ - 2026-10-19 23:55
Աշխարհ

Ֆրանսիայի վարչապետը չի բացառել արտակարգ դրության սահմանումը

Ֆրանսիայի վարչապետը չի բացառել արտակարգ դրության սահմանումը

Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիեն Լըկորնյուն հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում կարող է արտակարգ դրություն սահմանել։

Ավելի վաղ երկրի մի շարք շրջաններում պարետային ժամ էր սահմանվել։ Լըկորնյուն նշել է, որ առայժմ նման միջոցներն «առավել ընդունելի են»։

Հոկտեմբերի 17-ին Փարիզում և Ֆրանսիայի ամբողջ տարածքում զանգվածային ցույցեր էին անցկացվել՝ ընդդեմ վառելիքի գների բարձրացման և բնակչության գնողունակության անկման։ Կազմակերպիչների գնահատմամբ՝ ցույցերին մասնակցել է 800 հազար մարդ, մինչդեռ ՆԳՆ-ն հայտնել է 550 հազարի մասին։ 

Մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերածվել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։