|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Եվրոպական երկրները, ինչպես և ԱՄՆ-ը, տառապում են սխալ հաշվարկների և տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ թյուր պատկերացումների հետևանքներից։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Եվրոպայի սխալ քաղաքականությունը հանգեցրել է բազմաթիվ պատերազմների և խնդիրների ամբողջ աշխարհում»,-նշել է Արաղչին՝ պնդելով, որ եվրոպական երկրները ձգձգել են Ուկրաինայի պատերազմը, իսկ Իսրայելին անվերապահ աջակցություն ցուցաբերելով՝ պատասխանատվություն են կրում հարյուր հազարավոր պաղեստինցիների, այդ թվում՝ Գազայի հատվածում ավելի քան 80 հազար մարդու մահվան համար։
Արաղչին Իրանի դեմ պատերազմը նույնպես որակել է որպես արևմտյան երկրների սխալ հաշվարկների հետևանքների վերջին օրինակ։
«Եվրոպան պետք է աչքերը բացի իրականության առաջ»,- ընդգծել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։