Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արցախի տնտեսության հիմնասյուններից՝ հիդրոէներգետիկան, շարունակում է համարվել Արցախի տնտեսության զարգացման առաջնային ուղղություններից մեկը: 2017թ. բարձր տեմպերով շարունակվում է փոքր ՀԷԿ-երի կառուցման ոլորտում ներդրումների իրականացումը, որն էլ նպաստում է Արցախի էներգետիկ անվտանգության խնդրի լուծմանն ու հանրապետությունում ինքնաբավության շեմի հաղթահարմանը: Այսօր Արցախում գործում են 16 հիդրոէլեկտրակայաններ, այդ թվում Սարսանգ ՀԷԿ՝ 50 ՄՎտ դրվածքային հզորությամբ և 15 փոքր ՀԷԿ-եր՝ 52 ՄՎտ ընդանուր դրվածքային հզորությամբ: Միայն 2017թ. շահագործման է հանձնվել 2 փոքր ՀԷԿ՝ Ջերմաջուր (6 ՄՎտ հզորությամբ) և Վիկինգ (1,8 ՄՎտ հզորությամբ) ՀԷԿ-երը: Հանրապետությունում իրականացվում է ևս 8 փոքր ՀԷԿ-երի կառուցման աշխատանքներ, որոնց էլեկտրաէներգիայի տարեկան արտադրության ծավալը կազմելու է շուրջ 263,02 մլն Կվտ/ժ: 2017թ. առաջին եռամսյակում Արցախի Հանրապետությունում արտադրվէլ է 83,33 մլն կՎտժ էլեկտրաէներգիա, որը 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,59%-ով, կամ 2,89 մլն կՎտժ-ով: Նույն ժամանակահատվածում երկրում սպառված էլեկտրաէներգիան կազմել է 90,93 մլն կՎտժ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 5,71 %-ով, կամ 4,91 մլն կՎտժ-ով: Ավարտվել և շահագործման է հանձնվել նաև տնտեսական մեծ նշանակություն ունեցող Սոթք-Հաթերք ենթակայաններն իրար միացնող շուրջ 82 կմ երկարությամբ 110/35/10 կՎ միաշղթա երկրորդ բարձրավոլտ օդային գիծը:
Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն