կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-12 21:46
Հասարակություն

«Беларус» մակնիշի տրակտորը կողաշրջվել է

«Беларус» մակնիշի տրակտորը կողաշրջվել է

Ինչպես հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, հունիսի 12-ին, ժամը 16:46-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Սարալանջ փողոցի վերջնամասում գտնվող դաշտավայրում տեղի է ունեցել ՃՏՊ, կա 3 տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ МТЗ-82 «Беларус» մակնիշի տրակտորը (վարորդ՝ Ա. Մ.) դուրս է եկել դաշտամիջյան ճանապարհից և կողաշրջվել։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդ՝ 1996 թ. ծնված Ա. Մ.-ը և ուղևոր՝ 1955 թ. ծնված Ս. Բ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել տրակտորից, իսկ ժամը 17:07-ին փրկարարները դուրս են բերել ուղևոր՝ 1999 թ. ծնված Ա. Ղ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Տուժածները հոսպիտալացվել են Ճամբարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։